Կանադայի լեռնային բնության գեղեցկությունը` լուսանկարչի աչքերով (ֆոտոշարք)
Աշխարհի ամենահեռավոր ու դժվարամատչելի վայրեր հասնելը շատերի համար կարող է անիրականալի մարտահրավեր դառնալ, սակայն ոչ 23-ամյա կանադացու համար:
Ինչպես ներկայացնում է Daily Mail-ը` կանադացի լուսանկարիչ Կալում Սնեյփի համար իրական բարդ աշխատանքն սկսվել է մեկուսի վայրերը հասնելուց հետո, երբ վերջինս սկել է հավերժացնել երկրի ամենահեռավոր լեռնային շրջանների տեսարժան բնապատկերները:
Կալումն իր վերջին լուսանկարչական աշխատանքներն արել է վայրի ու սառցապատ լեռնային բնությամբ հայտնի Ալբերտայում ճամփորդելիս: Այստեղ ձմռանը ջերմաստիճանը հասնում է -10 աստիճանի` ըստ Ցելսիուսի: Ամեն տարի լուսանկարիչը 6 շաբաթ է անցկացնում` աշխատելով իր տեսարժան ֆոտոշարքի վրա` ճամփորդելով Կանադայի տարածքում:























