Վերջին 30 տարվա ընթացքում թռչունները Եվրոպայում կրճատվել են շուրջ 420 միլիոնով
Այժմ Եվրոպայում 421 միլիոնով ավելի քիչ թռչուն կա, քան 30 տարի առաջ, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով The Independent-ին: Հետազոտության տվյալներով՝ այդ թվի մոտ 90 տոկոսը կազմում են թռչունների տարածված տեսակները, այդ թվում՝ ճնճղուկները, արտույտները, սարյակները:
Էքսեթերի համալսարանի հետազոտողներից Ռիչարդ Ինգերի խոսքով՝ «շատ տագնապալից է, որ ամենատարածված տեսակի թռչունների քանակը կտրուկ նվազում է, քանի որ այդ թռչունները մարդկանց մեծ օգուտ են բերում»:
Նա հավելել է, որ տարածված տեսակների զգալի կորուստները կարող են վնաս հասցնել մարդկությանը: Այնուամենայնիվ, ինչպես նշում է թերթը, ոչ բոլոր տեսակի թռչունների քանակն է կրճատվում, որոշ տեսակներ աճ են գրանցել, ինչը նաև պայմանավորված է թռչունների պահպանության ուղղությամբ տարվող աշխատանքներով:










