Ավստրալացի գիտնականները երակներն արագ հայտնաբերող սարք են ստեղծել (տեսանյութ)

23:48 • 03.11.14

Ավստրալացի գիտնականների խումբն ստեղծել է մի սարք, որը հնարավորություն է տալիս հիվանդի երակը գտնել շատ արագ և առավել հեշտ, քան նախկինում: Այս մասին հաղորդում է Росбалт.ru-ն՝ հղում կատարելով geektimes.ru-ին:


Հիվանդների թևի երակի հայտնաբերման խնդիրն այսօր շատ արդիական և հաճախակի հանդիպող խնդիր է: Շատ հաճախ երակը գտնելու համար բուժքույրերը մի քանի անգամ են ծակում հիվանդին:


Նոր սարքի միջոցով երակի հայտնաբերման գործընթացը տեղի է ունենում (երկարալիք) ինֆրակարմիր ճառագայթման ներքին սպեկտրի օգնությամբ:

 

 

Ավստրալացի գիտնականները երակներն արագ հայտնաբերող սարք են ստեղծել (տեսանյութ)