Մռայլ կատուն ամանորյա կատակերգությունում «խաղացել» է գլխավոր դերը (տեսանյութ)
Համացանցում է հայտնվել ամանորյա կատակերգության թրեյլեր, որում գլխավոր դերը կատարել է հայտնի մռայլ կատուն` Grumpy Cat-ը, գրում է buro247.ru-ն։
«Grumpy Cat-ի վատագույն ամանորը» (Grumpy Cat's Worst Christmas Ever)՝ նման անվանում է ստացել Lifetime ալիքի կատակերգությունը։ Ըստ սյուժեի՝ փոքրիկ աղջիկը տոնի նախօրեին երազանք է պահում հանդիպել մի ընկերոջ և հանդիպում է, սակայն բավականին յուրահատուկ ընկերոջ։
Ֆիլմում կենդանին կարող է խոսել աղջկա հետ, ինչպես նաև մեքենա վարել։ Արկածների արդյունքը պետք է դառնա ուրախ Սուրբ Ծնունդը։ Ֆիլմի պրեմիերան կկայանա նոյեմբերի 29-ին։










