HP-ն ներկայացրել է վիրտուալ ստեղնաշարով և սենսորային էկրանով նոր սերնդի համակարգիչը (լուսանկարներ, տեսանյութ)
Ամերիկյան HP (Hewlett-Packard) տեխնոլոգիական ընկերությունը ներկայացրել է իր նորագույն արմատական ինովացիոն դիզայնով թարմացված համակարգիչները` պրոյեկտորով ու 3D տեսախցիկներով:
Ինչպես ներկայացնում է Daily Mail-ը` HP Sprout անվանումն ստացած համակարգիչը 23 դյույմ անկյունագծով սենսորային էկրանը միավորում է ինտերակտիվ սենսորային գորգի հետ՝ սովորական ստեղնաշարի և մկնիկի փոխարեն:
Մոնիտորի վերևում տեղադրված պրոյեկտորը սկանավորում է պատկերները, որոնք կարող են հետևել համակարգչից օգտվողի ձեռքի շարժումներին` ներքևում գտնվող վիրտուալ ստեղնաշարի օգնությամբ:
Համակարգիչը հնարավոր է պատվիրել առցանց՝ ԱՄՆ-ի տարածքում, նախքան այն կբաշխվի խանութներում նոյեմբերի 9-ին: Նորագույն տեխնոլոգիայի արժեքը 1899 դոլար է: Մյուս երկրներում հասանելիության մասին դեռևս որևէ հաղորդագրություն չկա:
Պրոյեկտորը, որն ստացել է HP Illuminator անվանումը, համալրված է Intel-ի RealSense 3D տեխնոլոգիայով, որը նման է Microsoft-ի Kinect-ին և համատեղում է 14.6MP տեսախցիկը, պրոյեկտորն ու լուսադիոդային սեղանի լապտերը:













