Ferrari-ի նոր էքսկլյուզիվ մոդելը հնարավոր է եղել գնել «հրավիրատոմսով»
CNN-ը հայտնում է, որ աշխարհի ամենաէքսկլյուզիվ մեքենաներից մեկի՝ Ferrari-ի նոր մոդելի վաճառքը նաև էքսկլյուզիվ վաճառք է ունեցել. դա հնարավոր է եղել գնել միայն, եթե դուք հրավիրված եք:
Ferrari Sergio-ն թողարկվել է սահմանափակ սերիայով. մեքենան թողարկվել է վեց նմուշով՝ Ասիայի, Եվրոպայի ու Ամերիկայի գնորդների համար, և բոլորը նախապես վաճառվել են: Գնորդներն իրենց գնումը հաստատած են եղել դեռ նախքան մեքենայի վերջնականապես պատրաստ լինելը: Դրանց առաքումը կսկսվի հաջորդ տարի:
Ընդհանուր առմամբ, Ferrari-ն տարեկան 7.000 մեքենա է թողարկում, իսկ Sergio-ի նման մոդելների միջոցով կարողանում է պահել իր էքսկլյուզիվությունը:










