Ջոնի Դեփը նվագել է Մերիլին Մենսոնի համերգի ժամանակ (տեսանյութ)
Ամերիկացի դերասան Ջոնի Դեփը կիթառ է նվագել Արևմտյան Հոլիվուդում Մերիլին Մենսոնի համերգի ժամանակ։ Նրա հետ միասին բեմ է բարձրացել նաև Die Antwoord հեղինակավոր խմբի հարավաֆրիկացի ռեփեր Ninja-ն, գրում է ДНИ.ru-ն։
Շոուի թեժ պահին կիթառով բեմ է բարձրացել Ջոնի Դեփը Ninja-ի հետ։ Երաժիշտները կատարել են Մենսոնի The Beautiful People հայտնի երգը։
Սա Դեփի ընթացիկ տարում արդեն 2-րդ ելույթն է բեմում. նախկինում նա մասնակցել է նաև Բոստոնում Aerosmith խմբի համերգին։










