Ջուրն առողջություն է. օրվա ընթացքում մեծ քանակությամբ ջուր օգտագործելու 10 պատճառ

21:51 • 03.11.14

Գաղտնիք չէ, որ մարդկային օրգանիզմը 80%-ով ջրից է բաղկացած, և որ դրա պակասի հետևանքով օրգանիզմում կարող են լուրջ խնդիրներ առաջանալ: Եվ քանի որ ջուրն անընդհատ դուրս է գալիս օրգանիզմից, ուստի դրա մատակարարումը պետք է մշտապես համալրվի:


Գոյություն ունի ձևավորված թյուր կարծիք, որ թեյը, սուրճը կամ եռացրած ջուրը լրացնում են օրգանիզմի ջրի պակասը, սակայն դա իրականում այդպես չէ. եռացրած ջուրը «մահացած» ջուրն է,դրանով անգամ չի կարելի ջրել բույսերը: Սովորական ջրում, ի տարբերություն եռացրածի, մեծ քանակությամբ թթվածին և միկրոտարրերի իոններ են պարունակում:


Ջրի պահանջված չափն օգտագործելու պարագայում մարդիկ զերծ կմնան մարսողական համակարգի, հողացավերի, զարկերակային ճնշման և մի շարք այլ խնդիրներից: Bigpicture.ru-ն ներկայացնում է ծանրակշիռ և հաստատված 10 պատճառ, թե ինչու է անհրաժեշտ մեծ քանակությամբ ջուր օգտագործել:

 

 

drinkwater01 10 причин больше пить воды

 

Մարդկային օրգանիզմը 80%-ով ջրից է կազմված: Ջուրն անհրաժեշտ է արյան նոր բջիջներ ստեղծելու համար:

 

drinkwater02 10 причин больше пить воды

Մարդկանց ոսկորները 50%-ով ջրից են բաղկացած, իսկ ջուրն անհրաժեշտ է ոսկրանյութի թարմացման համար:

 

drinkwater03 10 причин больше пить воды

Ջրի պահանջված քանակություն ապահովելու պարագայում կրճատվում են մարմնի ցավերը, բարելավվում է լիմֆատիկ համակարգը, օրգանիզմից վտանգավոր նյութերը դուրս մղող հանգույցների և անոթների ցանցը:

 

drinkwater04 10 причин больше пить воды

Ջուրը տարրալուծում և օրգանիզմից դուրս է բերում տոքսիններն ու օրգանիզմի համար ավելորդ նյութերը:

 

drinkwater05 10 причин больше пить воды

Ջուրը պատում է բոլոր հոդերը և նվազեցնում ցավը, որը պաշտպանում է հոդերի՝ վաղաժամ առաջացող խնդիրներից:

 

drinkwater06 10 причин больше пить воды

Ջուր բարելավում է նյութափոխանակությունը: 

 

drinkwater07 10 причин больше пить воды

Ջուրը պահպանում է մարմնի ջերմաստիճանային հավասարակշռությունը:

 

drinkwater08 10 причин больше пить воды

Ջուրը համապատասխան պայմաններ է ստեղծում օրգանիզմի նյարդային համակարգի էլեկտրական ֆունկցիան ապահովելու համար:

 

drinkwater09 10 причин больше пить воды

Ջուրը կրճատում է ախորժակը, հետևաբար ցանկացած դիետա պետք է սկսել ջրի պատշաճ  սպառումից:

 

drinkwater10 10 причин больше пить воды

Ջրի պահանջ են զգում մարդկային օրգանիզմի բոլոր օրգանները:

 

Ջուրն առողջություն է. օրվա ընթացքում մեծ քանակությամբ ջուր օգտագործելու 10 պատճառ