Չինաստանում գերճշգրիտ լազերային զենք են ստեղծել՝ թռչող սարքերը խփելու համար

14:40 • 03.11.14

Չինաստանում գերճշգրիտ լազերային զենք են ստեղծել, որն ունակ է ոչ մեծ անօդաչու թռչող սարքեր խփել ոչ մեծ բարձրության վրա, հայտնում է Reuters-ը:

 

Համակարգը թույլ է տալիս նման սարքեր ոչնչացնել երկու կմ շառավղով՝ հայտնաբերումից հետո հինգ վայրկյանի ընթացքում:

 

Խոսքը մինչև 500 մ բարձրության վրա վայրկյանում 50 մետրից ոչ ավելի արագությամբ թռչող սարքերի մասին է:

 

Չինական Xinhua լրատվականը հայտնում է, որ նոր զենքը կօգտագործվի քաղաքային պայմաններում անվտանգություն ապահովելու համար:

Չինաստանում գերճշգրիտ լազերային զենք են ստեղծել՝ թռչող սարքերը խփելու համար