Ջենիֆեր Լոպեսը հուշագրություններ կթողարկի

10:52 • 03.11.14

Դերասանուհի և երգչուհի Ջենիֆեր Լոպեսը որոշել է «վաճառել» ողջ ճշմարտությունն այն մասին, թե ինչպես է կարողացել հաջողության հասնել, գրում է loveradio.ru-ն։

 

Նոյեմբերի 4-ին գրախանութներում կհայտնվեն Լոպեսի հուշագրությունները։

 

«True Love» անվանումով գրքում նա պատմում է ոչ միայն այն մասին, թե ինչպես է հարթել իր ուղին շոու բիզնեսում, այլև կբացահայտի մանրամասներ իր անձնական կյանքից։ Մասնավորապես, երգչուհին պատմում է մայրության փորձի մասին, հիշում է իր սիրային ապրումները, պատմում է նաև, թե ինչպես է ամուսնալուծվել երգիչ Մարկ Էնթոնիից, ով իր երկու երեխաների հայրն է։
 

Ջենիֆեր Լոպեսը հուշագրություններ կթողարկի