Իսպանիայի հարավում կվերսկսեն Ֆեդերիկո Գարսիա Լորկայի գերեզմանի որոնումները. ԶԼՄ-ներ
Իսպանացի հնագետները կվերսկսեն պոետ Ֆեդերիկո Գարսիա Լորկայի հուղարկավորման վայրի որոնումները, ով, ինչպես ենթադրում են, գնդակահարվել և թաղվել է եղբայրական գերեզմանոցում 1936-ին Իսպանիայում քաղաքացիական պատերազմի սկզբում, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով ABC News-ին։
Անդալուզիա հարավային շրջանային կառավարության ներկայացուցիչ Լուիսա Նարանխոյի խոսքով՝ որոնումները կսկսվեն նոյեմբերի 17-ին՝ Գրանադա քաղաքից ոչ հեռու։
Նախագծի նպատակն է որոնել քաղաքացիական պատերազմի զոհերի մնացորդները, այդ թվում՝ Լորկային։
Լորկան 20-րդ դարի ամենահայտնի պոետներից է Իսպանիայում, նա տասնյակ հազարավոր խաղաղ բնակիչների թվում սպանվել է գրոհայինների կողմից։










