Հայտնի վրաց երգչուհու ականջում սարդ է հայտնաբերվել, որը որոշ ժամանակ այնտեղ է «բնակվել» (տեսանյութ)
The Independent-ը հայտնում է, որ վրացական ծագումով բրիտանացի երգչուհի Քեթի Մելուայի ականջի միջից սարդ է հայտնաբերվել, որը, պարզվում է, որոշ ժամանակ է, ինչ այնտեղ է «բնակվում»:
Երգչուհին տեղեկություն է հրապարակել, որ անցած շաբաթ ականջում չդադարող ճռռոցի ու աղմուկի պատճառով դիմել է ականջի բժշկի:
Բժիշկներն այնտեղից դուրս են բերել սարդի, որը փաստորեն մեկ շաբաթ մնացել է հայտնի երգչուհու ականջում: Երգչուհին նաև տեսանյութ է հրապարակել:











