Արվեստագետը Չիկագոյի փողոցների փոսերը պատում է գեղեցիկ ծաղկային խճանկարներով (լուսանկարներ)
Նկարիչ Ջիմ Բեքորը ծածկում է Չիկագոյի փողոցներում հանդիպող ողողափոսերը` գունագեղ խճանկարներ ստեղծելով` այդպիսով իսկ վերացնելով շինարարության հետևանքով մնացած տհաճ տեսարանները:
Ինչպես գրում է Boredpanda.com-ը` նկարչի շնորհիվ Չիկագոյի փոսերը այժմ լցված են գեղեցիկ ծաղիկներով կամ ծիծաղաշարժ պիտակներով: Իր կայքում Ջիմը ներկայացնում է հասցեների ցանկն ու լուսանկարները, որտեղ տեսադրված են իր սթրիթ-արտի ինքնատիպ օրինակները:


















