Սանկտ Պետերբուրգում ապամոնտաժել են Սթիվ Ջոբսի արձանը
Apple ընկերության հիմնադիր Սթիվ Ջոբսի արձանը՝ հսկայական iPhone-ի տեսքով, որը կանգնեցված էր Սանկտ Պետերբուրգի Տեղեկատվական տեխնոլոգիաների գիտահետազոտական համալսարանի տեխնոպարկում, ապամոնտաժվել է ընկերության ներկայիս ղեկավար Թիմ Կուկի հայտարարությունից հետո. վերջինս խոստովանել էր, որ միասեռական է, գրում է Лента-ն։
Հուշարձանը տեղադրվել էր 2013թ. հունվարին՝ «Արևմտաեվրոպական ֆինանսական միություն» հոլդինգի նախաձեռնությամբ։
Ընկերության մամուլի ծառայությունը հուշարձանի ապամոնտաժումը բացատրում է 2 պատճառով՝ անչափահասների շրջանում միասեռականության քարոզչության արգելքի մասին օրենքի կատարմամբ, ինչպես նաև ԱՄՆ հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի բացահայտումներով, համաձայն որոնց Apple-ի արտադրանքը փոխանցում է իր օգտատերերի տվյալներն ամերիկյան հատուկ ծառայություններին։










