Օդանավի նոր նստատեղերի դիզայնը թույլ կտա ավիաուղևորներին պառկել (լուսանկարներ)

11:08 • 03.11.14

Օդանավի նոր նստատեղերի դիզայնը թույլ կտա ավիաուղևորներին պառկել և ձերբազատվել ճանապարհորդելու անհարմարություններից, գրում է Daily Mail-ը։

 

Հոնկոնգում բնակվող մրցանակակիր դիզայներ Ջեյմս Լին ստեղծել է նոր նստատեղի դիզայն, որից կկարողանան օգտվել ոչ միայն բիզնես, այլև պրեմիում էկոնոմ կարգի ուղևորները։

 

Նստատեղը ստացել է «Butterfly» անվանումը, որն անգլերենից թարգմանաբար նշանակում է «թիթեռ»։ Այն վերջերս արժանացել է IATA-ի 2014 Passenger Innovation Awards նորարարության մրցանակին։

 

Նստատեղը հնարավոր է «բացել» և դարձնել հասարակ մահճակալ։ Էկոնոմ կարգում երկու ուղևորներին միմյանցից բաժանելու են ձեռքի հենակները, որոնք նպատակ ունեն անձնական տարածք տրամադրել օդանավի նեղ սրահում և նվազեցնել ֆիզիկական անհարմարությունը։

 

Դիզայներ Լին ասել է, որ ուղևորների հարմարավետությունը և նստատեղերի բաշխվածությունը հնարավորություն կտան հաշվարկել և խնայողաբար օգտագործել օդանավի ռեսուրսները, ինչը նաև կարող է նվազեցնել տոմսերի գները։

 

Ամբողջ նստատեղը 195.6 սմ է։ Մասնագետները հաշվարկել են, որ այս նստատեղերի օգտագործումից 3.3 տոկոս եկամուտի բարձրացում է սպասվում։

A business class seat in upright mode. Passengers get a spacious private suite  with a seat plus a side couch and direct aisle access

The layout maximises bed space, with the sleeping surface utilizing nearly every inch of available floor area

Fliers in business class can transform the seat into a large bed, accommodating various sleeping positions

In premium economy, young passengers will be able to lie flat as their seat can be transformed into a 'couch'

A graphic shows the conversion from premium economy to business class.  A mechanism that allows flight attendants to flip the window seat over, turning it into a couch.

Passengers in Business Class will be able be offered one of the largest surfaces currently available

Օդանավի նոր նստատեղերի դիզայնը թույլ կտա ավիաուղևորներին պառկել (լուսանկարներ)