ԱՄՆ-ում գրեթե կես տոննա կշռող դդմից փիղ են քանդակել (լուսանկարներ)

00:07 • 03.11.14

ԱՄՆ-ի Բրոնքսի կենդանաբանական այգում 408 կգ կշռող դդմից փիղ են քանդակել` ուշադրություն հրավիրելու Աֆրիկայում զանգվածաբար սպանվող փղերի թեմային: Ըստ Pumpkin Sculpt USA կազմակերպության տվյալների` Աֆրիկայում ամեն օր 96 փիղ է սպանվում փղոսկրի համար: 

Ինչպես գրում է Boredpanda.com-ը` դդմի փորագրությունը վաղանցիկ արվեստ է, մի քանի օր է տևում: Դրա շնորհիվ հնարավոր կլինի մարդկանց ուշադրությունը հրավիրել փղերի կոտորածի հարցի շուրջ, որոնց սպանում ուտելիքի և փղոսկրի համար: 

Այս քանդակի համար 18 ժամ է պահանջվել:

  

 

 

ԱՄՆ-ում գրեթե կես տոննա կշռող դդմից փիղ են քանդակել (լուսանկարներ)