Թոմ Քրուզը ռեկորդային գնով վաճառում է իր առանձնատունը (լուսանկարներ)
Հոլիվուդյան դերասան Թոմ Քրուզը 59 մլն դոլարով Sotheby's աճուրդում վաճառքի է հանել իր տունը, որը գտնվում է ԱՄՆ Տելուրիդե լեռնադահուկային հայտնի հանգստավայրից 12 րոպե հեռավորության վրա։
Քրուզի տունը գտնվում է Օփրա Ուինֆրիի և Ռալֆ Լորենի առանձնատների հարևանությամբ։ Դերասանի առանձնատունը դարձել է ամենաթանկը, որը հայտնիները երբևէ բաց վաճառքի են հանել, գրում է filmpro.ru-ն։
1000 քմ ընդհանուր տարածքում կառուցված տունը եղենափայտից է և քարից։ Այն ունի 4 ննջասենյակ, 6 լոգասենյակ, մարզասրահ, հյուրասենյակ և գրադարան։ Հյուրերի համար հատկացված առանձին տանը կա 3-ական ննջասենյակ և լոգասենյակ։ Կալվածքի տարածքում կան թենիսի, բասկետբոլի, հոկեյի դաշտեր։ Տնից տեսարան է բացվում դեպի լեռները։






















