Դարեն Արոնոֆսկին կգլխավորի Բեռլինյան կինոփառատոնը
Ռեժիսոր Դարեն Արոնոֆսկին նշանակվել է Բեռլինյան 65-րդ միջազգային կինոփառատոնի ժյուրիի նախագահ, հայտնում է Газета-ն։
«Դարեն Արոնոֆսկին ժամանակակից հեղինակային կինեմատոգրաֆում իրեն ցուցադրել է որպես բացառապես գլխավոր հերոս։ Իր գեղարվեստական մեթոդում նա մշտապես փորձարկում է կինոյի լեզուն և նրա էսթետիկ հնարավորությունները»,-իր ընտրությունը բացատրել է փառատոնի տնօրեն Դիտեր Կոսլիկը։
Անձամբ Արոնոֆսկին սպասում է Բեռլինալեին իր մասնակցությանը: «Ես անհամբերությամբ սպասում են այն օրվան, երբ կկարողանամ տեսնել մեծ հեղինակների նորագույն կինոն մոլորակի ամենահզոր քաղաքներից մեկում»,- ասել է ռեժիսորը։
Բեռլինյան կինոփառատոնը կանցկացվի 2015թ. փետրվարի 5-15-ը։










