«Անհետացածը» թրիլերն ամենաեկամտաբերն է դարձել Դևիդ Ֆինչերի համար

10:04 • 04.11.14

Դևիդ Ֆինչերի «Անհետացածը» ֆիլմը դարձել է ռեժիսորի ամենաեկամտաբեր աշխատանքն ԱՄՆ-ի տարածքում։ Նախկինում ցուցակը գլխավորում էր «Բենջամին Բաթոնի խորհրդավոր պատմությունը» ֆիլմը։ Համաձայն թարմացված տվյալների՝ ընտանեկան վարձույթում ֆիլմն արդեն 129.6 մլն դոլար է հավաքել, գրում է filmpro.ru-ն։

 

Ֆիլմը, որի հիմքում Գիլիան Ֆլինի «Անհետացածը» գիրքն է, ամերիկյան վարձույթում հայտնվել է սեպտեմբերի 26-ին։ Հոկտեմբերի 31-ին այն վաստակել է 1.8 մլն դոլար։ Միջին հաշվով, հանգստյան օրերին այն վաստակել է մոտ 8 մլն դոլար։ Վարձույթի տվյալների թարմացումից հետո ֆիլմը հավաքած կլինի մոտ 136 մլն դոլար։

 

Այլ երկրներում ֆիլմը ներկայում վաստակել է ավելի քան 256 մլն դոլար։ Հաշվի առնելով այն փաստը, որ որոշ երկրներում ֆիլմը դեռ չի թողարկվել, այդ թիվն ապագայում կարող է ավելանալ մի քանի տասնյակ միլիոնով։

 

 

«Անհետացածը» թրիլերն ամենաեկամտաբերն է դարձել Դևիդ Ֆինչերի համար