Անջելինա Ջոլին պատմել է Բրեդ Փիթի հետ ամուսնության մասին

11:45 • 04.11.14

Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին դարձել է Vanity Fair ամսագրի նոր համարի գլխավոր հերոսուհին։ Պարբերականին տված հարցազրույցում նա պատմել է, մասնավորապես, Բրեդ Փիթի հետ իր ամուսնության մասին, գրում է Газета-ն։

 

«Իսկապես զգացողություններն այլ են։ Հաճելի է լինել կին և ամուսին»,- պատասխանել է Ջոլին ամուսնությունից հետո իրենց հարաբերությունների մասին տրված հարցին։

 

Բացի այդ, դերասանուհուն հարցրել են՝ արդյոք նա տեսնում է իրեն քաղաքականության, դիվանագիտության կամ քաղծառայության մեջ։ «Ես բաց եմ նման գաղափարների համար»,- ասել է Ջոլին։ Պարբերականը հիշեցնում է, որ նախկինում դերասանուհին նման կարիերային թերահավատորեն էր վերաբերվում։

 

Ջոլին պատմել է նաև ամուսնու հետ իրենց համատեղ ֆիլմի աշխատանքների մասին։ «Մեր ընկերները հետաքրքվում էին, թե արդյոք չենք խելագարվել։ Ֆիլմն ամուսնական զույգի մասին է, որը բախվում է դժվարությունների։ Եվ ես այդ ֆիլմի ռեժիսորն եմ»,- նշել է դերասանուհին։

 

Փիթն ու Ջոլին ամուսնացել են Ֆրանսիայում, օգոստոսի 24-ին։

 

Անջելինա Ջոլին պատմել է Բրեդ Փիթի հետ ամուսնության մասին