Աբստրակտ երկրաչափական տարածք՝ պատրաստված ավելի քան 2.5 մլն գունավոր ուլունքից (լուսանկարներ)
Ամերիկացի վիզուալ արվեստագետ Լիզա Լուն հայտնի է փոքր նյութերից անհավանական բարդ և մեծածավալ աշխատանքներ ստեղծելով՝ ինչպես, օրինակ, ապակե փշուրներից կամ մանր ուլունքներից, գրում է mymodernmet.com-ը։
Նրա հայտնի ինստալիացիաներից մեկում, որը կոչվում է «Խոհանոց», յուրաքանչյուր սանտիմետրը ծածկված է ապակյա ավելի քան 40 մլն ուլունքներով։
Նրա նոր աշխատանքն այս անգամ ներառել է 2.5 միլիոն ուլունք և կոչվում է «Գունավոր դաշտ»։ Այն մի քանի կտորների բաժանված տարբեր գույների ուլունքներից կազմված աբստրակտ ինստալիացիա է։





















