«Հոլիվուդի ամենայուրահատուկ դերասանը»՝ Մեթյու Մքքոնախին, նշում է 45-ամյակը (լուսանկարներ)

16:56 • 04.11.14

Հոլիվուդյան դերասան Մեթյու Մքքոնախին նոյեմբերի 4-ին նշում է ծննդյան 45-ամյակը։ Կարիերայի սկզբում հանդես գալով հիմնականում կատակերգության ժանրում՝ ժամանակի ընթացքում Մքքոնախին անցում է կատարել դեպի խոշոր դրամատիկ դերեր, գրում է РИА Новости-ն։

 

Դերասանական կարիերան նա սկսել է 1991-ին՝ հայտնվելով գովազդային հոլովակներում։ Երկու տարի անց Մեթյուն դեր է ստացել Ռիչարդ Լինքլեյթերի Dazed And Confused ֆիլմում։

 

2014թ. ապրիլին Մքքոնախին ճանաչվել է 100 ամենաազդեցիկ մարդկանցից մեկն աշխարհում՝ ըստ Time ամսագրի։ Նրա մասին ելույթն ամսագրի համար գրել է ռեժիսոր Լինքլեյթերը՝ վերնագրելով այն «Ամենայուրահատուկ դերասանը Հոլիվուդում»։

 

Մեթյուն ամուսնացած է բրազիլացի մոդել Կամիլա Ալվեսի հետ, նրանք ունեն 3 երեխա։


«Գնորդների դալասյան ակումբը» դրամայում կատարած դերի համար նա արժանացել է բազմաթիվ մրցանակների, այդ թվում՝ «Ոսկե գլոբուսի», ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի մրցանակին և առաջին «Օսկարին»։

Американский актёр, сценарист, режиссёр и продюсер Мэттью Макконахи

Американский актёр, сценарист, режиссёр и продюсер Мэттью Макконахи на церемонии вручения премии

Американский актер Мэттью Макконахи в фильме Супер Майк. 2012

Мэттью Макконахи с семьей в Нью-Йорке. 2012

Бразильская фотомодель и дизайнер Камила Алвес и американский актер Мэттью Макконахи. 2014

Американский актер Мэттью Макконахи в фильме Деньги на двоих. 2005

Актеры Мэттью МакКонахи, Кейт Бланшетт, Люпита Нионго и Джаред Лето на церемонии вручения премии

Кадр из фильма

Американский актер Мэттью Макконахи в фильме

Американский актер Мэттью Макконахи в фильме

 

 

«Հոլիվուդի ամենայուրահատուկ դերասանը»՝ Մեթյու Մքքոնախին, նշում է 45-ամյակը (լուսանկարներ)