Ռայմոնդ Պաուլսը քննադատել է Լատվիային ռուսաստանցի արտիստների «սև ցուցակի» համար
Լատվիացի անվանի կոմպոզիտոր Ռայմոնդ Պաուլսը քննադատել է Լատվիայի ԱԳՆ-ին՝ ռուսաստանցի արտիստներին «սև ցուցակում» ներառելու համար: Նախօրեին Լատվիան այդ ցուցակին էր ավելացրել Դոնբաս այցելած դերասան Միխայիլ Պորեչենկովին, գրում է gazeta.ru-ն։
Պաուլսը, մասնավորապես, ասել է, որ ինքը դեմ է դերասաններին որևէ ցուցակների մեջ ներառելուն: Նա շեշտել է, որ նկատի ունի երգիչներ Վալերիային, Իոսիֆ Կոբզոնին և Օլեգ Գազմանովին, որոնց այս տարի չէին թույլատրել մուտք գործել Լատվիա և մասնակցել այնտեղ անցկացվող «Նոր ալիք» երգի մրցույթին:
Պաուլսն ասել է, որ դա խորհրդային ժաամանակներն է հիշեցնում, երբ կային «արտագնա» և «ոչ արտագնա» արտիստներ:
Պաուլսն այս համատեքստում նշել է Ռուսաստանի տնտեսական և էներգետիկ հզորությունը, ասել, որ հազիվ թե որևէ մեկը շահի հակամարտելուց:










