Կոլիզեումի վերականգնման նախագիծը վշտացրել է պատմաբաններին
Որոշ պատմաբաններ իրենց դժգոհությունն են հայտնել Կոլիզեումը վերականգնելու իտալական իշխանությունների պլանների վերաբերյալ, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Իտալիայի մշակույթի նախարար Դարիո Ֆրանչեսկինին ավելի վաղ ոգևորությամբ է ընդունել ամֆիթատրոնի նախնական տեսքը վերականգնելու գաղափարը:
Հնում Կոլիզեումի ամֆիթատրոնը բաղկացած է եղել փայտե հատակից, որը ծածկված է եղել ավազով և թաքցրել է բարդ ստորգետնյա կառույցները, որոնց միջով գլադիատորները և կենդանիները դուրս են եկել մարտի:
Փորձագետները մտավախություն են հայտնում, որ ապագայում Կոլիզեումը կարող է դառնալ փոփ-համերգների անցկացման համար հերթական հարթակ:










