Գունավորվել են հին հունական և հռոմեական քանդակները (լուսանկարներ)

11:26 • 04.11.14

Դանիայում գտնվող NY Carlsberg Glyptotek թանգարանը փորձել է այցելուներին հնարավորություն ընձեռել տեսնել անտիկ արվեստը ոչ միայն սպիտակ մարմարից քանդակներով, այլև դրանց կրկնօրինակները գունավորելով, գրում է Greek Reporter-ը։

 

Կոպենհագենում գտնվող թանգարանում մինչև դեկտեմբերի 7-ն այցելուները կկարողանան ծանոթանալ հայտնի հունական և հռոմեական քանդակների գունավոր կրկնօրինակներին։

 

Նշվում է, որ մինչ 19-րդ դարի վերջ եվրոպացիները չեն ցանկացել գունավորել քանդակները և միայն օգտվել են միագույն քարերից, չնայած այդ փաստին՝ Եգիպտոսում գտնված քանդակների մեծ մասը գունավորումներ ունեն ավելի իրական տեսք ստանալու համար։

 

Ցուցադրությունը նպատակ ունի նաև ցուցադրելու հունական քանդակագործության արվեստի վերափոխման պատմական ուղին դեպի հռոմեականի։

painted replica of archer

coloured_ancient_sculpture

statues-apollo

Գունավորվել են հին հունական և հռոմեական քանդակները (լուսանկարներ)