Թոմ Հենքսը պատմվածքների ժողովածու կթողարկի

15:00 • 04.11.14

Դերասան Թոմ Հենքսը պատմվածքների ժողովածու կթողարկի, գրում է gazeta.ru-ն՝ վկայակոչելով Alfred A. Knopf հրատարակչության հաղորդագրությունը:

 

Պատկերազարդ գիրքը դեռևս չունի ոչ անուն, որ հրատարակման ամսաթիվ:

 

«Ես 1978 թվականից 1930-1990-ական թվականների գրամեքենաներ եմ հավաքել առանց որևէ հատուկ պատճառի»,- ասել է դերասանը:

 

«Դա պատմություն է ոչ հենց այդ մեքենաների, այլ այն մասին, թե ինչ կարող էր ստեղծվել դրանց օգնությամբ»,- բացատրել է Հենքսը:

 

Թոմ Հենքսը 58 տարեկան է: Նա «Օսկար» մրցանակի է արժանացել «Ֆիլադելֆիա» և «Ֆորեստ Գամփ» ֆիլմերում խաղացած դերերի համար:

Թոմ Հենքսը պատմվածքների ժողովածու կթողարկի