Բենեդիկտ Քամբերբեթչը հայտարարել է ամուսնության մասին

15:49 • 05.11.14

Բրիտանացի դերասան Բենեդիկտ Քամբերբեթչը հայտարարել է թատրոնի ռեժիսոր Սոֆի Հանթերի հետ նախատեսվող ամուսնության մասին, գրում է lenta.ru-ն՝ հղում անելով The Times-ին:

 

Սպասվող ամուսնության մասին ոչ մի այլ տեղեկատվություն ո՛չ Քամբերբեթչը, ո՛չ Հանթերը չեն հայտնել: Դերասանի ներկայացուցիչը հաստատել է հայտարարության իսկությունը The Daily Mirror թերթին:

 

Քամբերբեթչին առաջին անգամ նկատել են Հանթերի հետ 2009 թվականին:

 

38-ամյա Բենեդիկտ Քամբերբեթչը հայտնի է BBC հեռուստաալիքի «Շերլոք» սերիալում և WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի մասին կենսագրական թրիլերում գլխավոր դերերով:

Բենեդիկտ Քամբերբեթչը հայտարարել է ամուսնության մասին