Բեյոնսեն գլխավորել է ամենաբարձր վարձատրվող երգչուհիների ցուցակը՝ ըստ Forbes-ի

09:09 • 05.11.14

Forbes ամսագիրը հրապարակել է 2014թ. աշխարհի ամենաբարձր վարձատրվող երգչուհիների ցուցակը։ Այն գլխավորել է երգչուհի Բեյոնսեն՝ վաստակելով 115 մլն դոլար, գրում է Газета-ն։

 

«Բեյոնսեի կարիերայում լավագույն տարին էր, հիմնականում՝ շնորհիվ խոշոր շրջագայության։ Աստղը 95 համերգ է ունեցել՝ վաստակելով 2.4 մլն դոլար յուրաքանչյուր քաղաքում»,- նշվում է պարբերականում։

 

Բեյոնսեին հաջորդում է Թեյլոր Սվիֆթը (64 մլն դոլար)։ Ցուցակում ընդգրկվել են նաև երգչուհիներ Pink-ը (52 մլն դոլար), Ռիհանան (48 մլն դոլար), Քեթի Փերին (40 մլն դոլար), Ջենիֆեր Լոպեսը (37 մլն դոլար), Մայլի Սայրուսը (36 մլն դոլար), Սելին Դիոնը (36 մլն դոլար), Լեդի Գագան (33 մլն դոլար) և Բրիթնի Սփիրսը (20 մլն դոլար)։

 

Վարկանիշային ցուցակում չի ընդգրկվել Մադոննան, ով նախորդ տարի գլխավորում էր ցուցակը։
 

Բեյոնսեն գլխավորել է ամենաբարձր վարձատրվող երգչուհիների ցուցակը՝ ըստ Forbes-ի