Ջակոմետիի քանդակը վաճառվել է 101 մլն դոլարով

08:36 • 05.11.14

Շվեյցարացի հեղինակ Ալբերտո Ջակոմետիի եզակի քանդակը վաճառվել է 101 մլն դոլարով Նյու Յորքում կայացած Sotheby’s աճուրդում, գրում է Газета-ն։


«Կառք» անվանումով քանդակը պատկերում է մի կնոջ երկանիվ տրանսպորտային միջոցի վրա։ Աճուրդի փորձագետներն աշխատանքը գնահատել են որպես ժամանակակից արվեստի հիմնարար ստեղծագործություններից մեկը և գնահատել այն 100 մլն դոլար։


«Իր բուժիչ նշանակությամբ, ուժով և մոգությամբ՝ այս հերոսական քանդակը թարմացման խորհրդանիշ է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո»,- ասել է աճուրդի տան ներկայացուցիչ Սայմոն Շոուն։

Քանդակի գնորդի անունը չի նշվում։
 

Ջակոմետիի քանդակը վաճառվել է 101 մլն դոլարով