Տեսարաններ Dad's Army ֆիլմի ռիմեյքի նկարահանման հրապարակից` Քեթրին Զետա Ջոնսի և Թոբի Ջոնսի մասնակցությամբ
Քեթրին Զետա Ջոնսն ընտրվել է՝ մարմնավորելու Ռոզ Ուինթերի կերպարը Dad's Army բրիտանական հեռուստատեսային սերիալի ռիմեյքում:
Ինչպես գրում է Daily Mail-ը` Յորքշիրում լրագրողներին հաջողվել է լուսանկարել լրագրողական աչքից խուսափող դերասանուհուն` ապագա բլոկբաստերի նկարահանումների վերջին օրերին: Նկարահանվող տեսարանում Զետա Ջոնսին ծովում խեղդվելուց փրկում է Թոբի Ջոնսը` նրան դուրս բերելով ջրից:
Վերջին տեսարանի նկարահանումները շուրջ մեկ ժամ են տևել, որը դերասաններն անցկացրել են ջրում: Տեսարանը նկարահանվել է Հյուսիսային Անգլիայի ափերին:













