Դևիդ Բոուիի երգը երգող տիեզերագնացի տեսանյութը կրկին հայտնվել է YouTube-ում (տեսանյութ)

14:15 • 05.11.14

Երգիչ Դևիդ Բոուին որոշել է վերադարձնել իր երգը կատարող տիեզերագնաց Քրիս Հեդֆիլդի տեսանյութը YouTube, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով The Washington Post-ին: Խոսքը «Space Oddity» տեսահոլովակի մասին է, որը Հեդֆիլդը ձայնագրել է Միջազգային տիեզերակայանում: Ենթադրվում է, որ դա պատմության մեջ առաջին երաժշտական հոլովակն է, որ նկարահանվել է տիեզերքում:

 

Ինչպես հիշեցնում է թերթը, կանադացի տիեզերագնացի տեսանյութը համացանցում տեղադրվել է 2013 թվականին և հավաքել 23 միլիոնից ավելի դիտում: Իսկզբանե Բոուիի հետ պայմանագիրը կնքվել է մեկ տարով, և երբ համաձայնության ժամկետը լրացել է, տեսահոլովակը հեռացրել են YouTube-ից:

 

Այժմ Հեդֆիլդը ստորագրել է Բոուիի հետ երկու տարվա պայմանագիր, ինչից հետո տեսանյութը կրկին հայտնվել է այդ ծառայությունում:

 

Բանակցությունները շարունակվել են մի քանի ամիս:

Դևիդ Բոուիի երգը երգող տիեզերագնացի տեսանյութը կրկին հայտնվել է YouTube-ում (տեսանյութ)