Քրիստիան Բեյլի հրաժարվելուց հետո Սթիվ Ջոբսի դերի նոր թեկնածուն Մայքլ Ֆասբենդերն է
Sony ընկերությունն առաջարկել է Մայքլ Ֆասբենդերին խաղալ Apple ընկերության հիմնադիր Սթիվ Ջոբսի դերը նոր կենսագրական ֆիլմում, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով Variety-ին, որն էլ վկայակոչում է իր աղբյուրներին:
Առկա տեղեկությունների համաձայն՝ դերասանի հետ բանակցությունները գտնվում են նախնական փուլում: Ֆիլմի ռեժիսորը Դենի Բոյլն է, իսկ սցենարիստը՝ Աարոն Սորկինը:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Ջոբսի դերից հրաժարվել է Քրիստիան Բեյլը: Բացի այդ, ենթադրվում էր, որ Apple-ի ղեկավարի դերը կարող է խաղալ Լեոնարդո Դի Կապրիոն:
Հաղորդվել է նաև, որ Apple-ի համահիմնադիր Սթիվ Վոզնյակի դերն առաջարկվել է խաղալ Սեթ Ռոգենին:
Ակնկալվում է, որ Ջոբսի մասին ֆիլմը բաղկացած կլինի երեք երկար մասերից, որոնցից յուրաքանչյուրը նվիրված կլինի Apple-ի հայտնի սարքերի արտադրությունից առաջ տեղի ունեցող իրադարձություններին: Ըստ Սորկինի՝ խոսքը Mac-ի, NeXT-ի և iPod-ի մասին է:










