AC/DC-ի թմբկահարին մեղադրել են սպանություն կազմակերպելու փորձի մեջ

08:32 • 06.11.14

Նոր Զելանդիայի իշխանությունները մեղադրել են ավստրալական AC/DC ռոք խմբի թմբկահար Ֆիլ Ռադին սպանություն կազմակերպելու փորձի մեջ, գրում BBC News-ը:


Հինգշաբթի օրը նորզելանդական Տաուրանգա քաղաքում երաժշտի տանն անցկացված խուզարկության արդյունքներով՝ 60-ամյա Ռադին նաև կներկայացնեն սպանության սպառնալիքի և թմրամիջոցներ պահելու մեջ մեղադրանքներ:


Daily Mail-ի տվյալներով՝ Նոր Զելանդիայի ոստիկանությունում հաստատել են ձերբակալության փաստը:


Խմբի նախկին մենեջեր Մայքլ Բրաունինգը հայտարարել է, որ նա ցնցվել է՝ իմանալով այդ նորության մասին: Խմբի ներկայացուցիչները դեռ չեն մեկնաբանել այդ տեղեկությունը:
 

AC/DC-ի թմբկահարին մեղադրել են սպանություն կազմակերպելու փորձի մեջ