Բեյոնսեն պատրաստվում է վերաթողարկել իր վերջին ալբոմը
Լուրն այն մասին, որ Բեյոնսեն պատրաստվում է թողարկել Beyoncé Platinum Box Set, վերջ է դրել Beyonce: Volume 2 վերջին ալբոմի 2-րդ տարբերակի հայտնվելու մասին բոլոր լուրերին։ Ալբոմում պետք է ընդգրկվեին երգչուհու ձայնագրությունները Ռիհանայի և Քանյե Ուեսթի հետ, ինչպես նաև Նիկի Մինաժի հետ համատեղ կատարումը, գրում է buro247.ru-ն։
Սակայն նոր ալբոմի թարմացված տարբերակում նույնպես կլինեն անակնկալներ. դրանում կընդգրկվի More սկավառակը՝ 6 նոր երգերով, որոնցից 4-ը՝ ռեմիքսներ, իսկ 2-ը՝ բոլորովին նոր երգեր, որոնք նախկինում երբեք չեն թողարկվել։
Beyoncé Platinum Box Set-ում կլինեն նաև Beyonce ալբոմի ամբողջական տարբերակը, DVD՝ 17 տեսահոլովակներով և համերգային կենդանի կատարումներով։










