Էդուար Մանեի «Գարունը» վաճառվել է ռեկորդային գնով
Ֆրանսիացի գեղանկարիչ Էդուար Մանեի «Գարուն» կտավը ԱՄՆ-ի Christie's աճուրդում վաճառվել է ռեկորդային 65,1 մլն ԱՄՆ դոլարով, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ ավելացնելով, որ սա կրկնակի ավելի է Մանեի նախորդ աճուրդային ռեկորդից:
Վաճառված աշխատանքում պատկերված է փարիզցի դերասանուհի Ժաննա Դեմերսին: Աշխատանքը եղել է աճուրդի հիմնական նմուշը, որը նվիրված էր իմպրեսիոնիզմին ու մոդեռնիզմին: Սկզբնապես նկարը գնահատված էր 35 մլն դոլար:
Աշխատանքը կատարվել է 1881-ին, Մանեն ցանկացել է այս կերպ ստեղծել տարվա եղանակների չորս այլաբանական պատկերներից մեկը: Սակայն հասցրել է ավարտել միայն «Գարունն» ու «Աշունը»:
Վաճառքի պայմանների համաձայն «Գարունը» հաջորդիվ ևս կշարունակվի ցուցադրվել հրապարակայնորեն:










