Գերմանական թանգարանը նացիստների առգրաված իրերը վերադարձրել է օրինական տերերին
Գեթինգենի քաղաքային թանգարանն իր նմուշների հավաքածուից օրինական տերերին է վերադարձրել մի շարք գործեր, որոնք ժամանակին հրեական ընտանիքներից առգրավել էին նացիստները, գրում է Deutsche Welle-ն։
Կահույքի մասերի և գեղարվեստական ստեղծագործությունների ավելի քան 100 նմուշ, որոնք նախկինում պատկանել են հոլոքոստի զոհ դարձած մարդկանց, հայտնաբերվել են թանգարանի աշխատակիցների կողմից՝ գույքագրման ժամանակ։ Դրա նպատակն է եղել պարզել նմուշները, որոնք հնարավոր է՝ կապված են կողոպուտի կամ առգրավման հետ։










