Բացվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային թվային գիտական գրադարանը

15:46 • 11.11.14

Միավորված ազգերի Կրթության, գիտության և մշակույթի կազմակերպությունը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ն, բացել է համաշխարհային թվային գիտական գրադարանը, հայտնում է Deutsche Welle-ն։

 

Nature ամսագրի հետ համատեղ իրականացվող և հիմնականում զարգացող երկրներին ուղղված նախագծի նպատակն է անվճար ապահովել բնական գիտությունների ուսումնական նյութերի և գիտական հետազոտությունների մասին տեղեկությունների հասանելիությունը դպրոցականներին, ուսանողներին, դասախոսներին։

 

Գրադարանի կայքում դեռևս ներկայացված է ավելի քան 300 տեղեկատվական կայք, 25 գիտական գիրք և 70 տեսաֆիլմ անգլերենով։ Կայքում ստեղծված է հարթակ, որի շնորհիվ ուսանողները կարող են միավորվել խմբերում և շփվել այլ ուսանողների հետ։
 

Բացվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային թվային գիտական գրադարանը