Սայաթ-Նովա, Ջիվանի, Շերամ՝ ԱՄՆ-ում. Սիրուշո Փրոդաքշնը՝ երգչուհու մենահամերգի մասին (լուսանկարներ, տեսանյութ)

18:19 • 12.11.14

ԱՄՆ Լոս Անջելեսի Նոկիա համերգասրահում («Nokia Theatre L.A. Live») նոյեմբերի 9-ին տեղի է ունեցել Սիրուշոյի մենահամերգը։

Այս մասին հայտնում են «Սիրուշո Փրոդաքշնից»։

Երկուսուկես ժամ տևած համերգին երգչուհին երգել է կենդանի ձայնով: Կատարումներին նվագակցել է ԱՄՆ-ում բնակվող լավագույն հայ երաժիշտներից կազմված խումբը: Պարային համարներով իրենց մասնակցությունն են ունեցել «Gevorkian Dance Academy» և «Dynamic Duo Dance Studio» պարային խմբերը:


Սիրուշոյի կատարմամբ հնչել են իր հայտնի հեղինակային երգերից «Հեռանում եմ», «Սերը մեր», «Հավատում եմ», «Erotas», «I like it», ինչպես նաև` Սայաթ-Նովա, Կոմիտաս, Ջիվանի, Շերամ:


Համերգի հյուրերն են եղել երգչուհու մայրը՝ Սյուզան Մարգարյանը և երգիչ Հարութ Փամբուկչյանը: Սյուզան Մարգարյանը և Սիրուշոն առաջին անգամ համատեղ կատարել են «Կարմիր ծաղիկ մը գարունի» երգը:


«Հավատում եմ» երգը հնչել է ավելի ռոքային մեկնաբանությամբ: Սիրուշոն հանդես է եկել նաև իր «Անտարբեր աշխարհ» երգով,կատարել է մի հատված «Դլե Յաման» երգից, հնչել է «Տարիներ» ստեղծագործության նոր մեկնաբանությունը՝ զուգերգը Հարութ Փամբուկչյանի հետ: Համերգը եզրափակվել է Բերդ պարով:

 


 


 

Սայաթ-Նովա, Ջիվանի, Շերամ՝ ԱՄՆ-ում. Սիրուշո Փրոդաքշնը՝ երգչուհու մենահամերգի մասին (լուսանկարներ, տեսանյութ)