Ռոբերտ Դե Նիրոն կրկին կնկարահանվի Ջենիֆեր Լոուրենսի հետ

16:26 • 12.11.14

Ռոբերտ Դե Նիրոն մտադիր է միանալ Ջենիֆեր Լոուրենսին Դևիդ Օ. Ռասելի Joy կենսագրական ֆիլմում, որը նվիրված է գյուտարար Ջոյ Մանգանոյին, գրում է rosbalt.ru-ն։

 

Ֆիլմը պատմություն է միայնակ մոր մասին, ով դառնում է հայտնի գյուտարար, ում աշխատանքները զգալիորեն հեշտացնում են տնային տնտեսուհիների կյանքը։ Նրա գլխավոր ձեռքբերումը, անկասկած, հատակ մաքրելու հրաշք փայտն է՝ Miracle Mop-ը։

 

Գյուտարարության տաղանդը նրա մոտ բացահայտվել է դեռևս դեռահասության տարիներին, այդ ժամանակից ի վեր նա կատարելագործում է իր ունակությունները և չի մոռանում 3 երեխաների դաստիարակության մասին։


Ֆիլմում Լոուրենսը կկատարի Ջոյ Մանգանոյի, Դե Նիրոն՝ նրա հոր դերը։

 

Հատկանշական է, որ Դևիդ Օ. Ռասելն արդեն նկարահանել է Դե Նիրոյին և Լոուրենսին «Իմ ընկերը խելագար է» և «Խարդախություն ամերիկյան ձևով» ֆիլմերում։
 

Ռոբերտ Դե Նիրոն կրկին կնկարահանվի Ջենիֆեր Լոուրենսի հետ