«Մղձավանջ ծփիների փողոցում» ֆիլմի տունը` «Ֆրեդի Կրյուգերի հետապնդումներից» 30 տարի անց (լուսանկարներ)
Սարսափ ժանրի ամենահայտնի ֆիլմերից մեկի` «Մղձավանջ ծփիների փողոցում» ֆիլմի հայտնի տունը` Ամերիկայի ամենաահասարսուռ ձեղնահարկով, վերածվել է երազների կալվածքի:
Ինչպես ներկայացնում է Daily Mail-ը` տունը, որտեղ բնակվում էր Նենսի Թոմփսոն անունուվ հերոսուհին, որին հետապնդում էր զոմբի դարձած Ֆրեդի Կրյուգերը, գտնվում է Լոս Անջելեսի North Genesee պողոտայում:
Տունն սպասում է իր գնորդին: Ըստ Life News-ի' այն վաճառքի է հանվել 2,1 մլն դոլար արժեքով: Կարմիր դռնով երկհարկանի առանձնատանն էլ բնակվել է Նենսի Թոմփսոն անունով հերոսուհին, որին հետապնդում էր մանկական երազների մարդասպան Ֆրեդի Քրյուգերը:
Չնայած տան կինեմատոգրաֆիկ սարսափելի անցյալին` Էնջի Հիլը 2008-ին գնել է այն 1.15մլն դոլարով և վերանորոգել, որից տարիներ անց` 2013-ին, տունը կրկին վաճառվել է 2.1 մլն դոլարով, որը մի քանի հարյուր դոլարով ավելին էր, քան ռեժիսոր Ուես Քրեյվենը ծախսել էր ֆիլմը նկարահանելու համար:




















