Ջորջ Լուկասը մյուզիքլի համար սցենար է գրելու

09:45 • 12.11.14

Կինոռեժիսոր, սցենարիստ Ջորջ Լուկասը սկսել է աշխատել վերջին ինը տարվա ընթացքում առաջին խոշոր նախագծի վրա։ Վերջին ֆիլմը, որ նկարահանել է ռեժիսորը, թողարկվել է 2005-ին, գրում է gazeta.kz-ն։

 

Strange Magic աշխատանքային անվանմամբ ֆիլմն իրենից ներկայացնում է հեքիաթային մյուզիքլ՝ ոգեշնչված Շեքսպիրի «Երազ ամառային գիշերով» կատակերգությամբ։

 

Սյուժեն կախարդական աշխարհի բնակիչների մասին է, ովքեր կռվում են կախարդական հեղուկի համար։ Ֆիլմի ռեժիսորն է Հարի Ռիդստրոմը, ով հայտնի է իր «Հավայան արձակուրդներ» ֆիլմով։

 

Մուլտհերոսների ձայները կհնչյունավորեն Ալան Քամինգը, Էվան Ռեյչլ Վուդը, Քրիստին Չենովետը և այլք։

Մյուզիքլը կթողարկվի 2015-ի հունվարին։

Ջորջ Լուկասը մյուզիքլի համար սցենար է գրելու