Ռեփեր Տիմատին դարձել է Չեչնիայի վաստակավոր արտիստ

10:35 • 12.11.14

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հրամանագիր է ստորագրել ռեփեր Տիմատիին հանրապետության վաստակավոր արտիստի կոչում շնորհելու մասին, գրում է lenta.ru-ն։ Այս մասին նա հայտնել է Instagram-ի իր էջում։

 

Այս կերպ Կադիրովն աջակցել է երաժշտին, ով հայտնել էր երգիչ Դիմա Բիլանի միասեռական լինելու և բեմում թմրանյութեր օգտագործելու մասին։

 

«Տիմատին կամային մարդ է, նրա համար թանկ են պատիվը, խիղճը, պարկեշտությունը։ Հակառակ դեպքում ես նրան երբեք իմ ընկերը չէի համարի»,- ասել է Կադիրովը։

 

Տիմատին Բիլանի մասին նման գրառում էր արել նոյեմբերի 9-ին։

 

Ռեփեր Տիմատին դարձել է Չեչնիայի վաստակավոր արտիստ