Շքեղ ու պատմական 20 ամրոց աշխարհում` լուսանկարներով
Architecturendesign.net կայքը ներկայացրել է աշխարհի տարբեր քաղաներում գտնվող ամենագեղեցիկ ու շքեղ ամրոցները, որոնցում ամփոփված են ժողովուրդների ու դարերի պատմությունը, մշակույթն ու ճարտարապետական զարգացումները:
1. Հովարդ ամրոցը, Յորքշիրում Մեծ Բրիտանիայի ամենամեծ անհատական կալվածքներից է, Հովարդների նստավայրն է եղել 300 տարի շարունակ:

2. Հոենշվանգաու ամրոցը Գերմանիայում19-րդ դարի պալատ է, որը տարեկան 300 000 այցելու է ունենում:

3. Կորֆ ամրոցը Դորսեթում անգլիական ամրոցներից ամենահներից է, որը կառուցվել է 11-րդ դարում` թագավոր Ուիլիամ Նվաճողի կողմից:

4. Մալբորկ ամրոցը Լեհաստանում մակերեսով աշխարհի ամենամեծ ամրոցներից է և ամենամեծ աղյուսե շենքը Եվրոպայում:

5. Նոյշվանշտայն ամրոցը Գերմանիայում կառուցել է Վաբարիայի Լյուդվիգ Երկրորդ արքան՝ որպես անձնական ապաստարան: 1886-ին հանրության առաջ բացվելուց հետո այն 60 մլն այցելու է ունեցել մինչ օրս:

6. Շամբոր ամրոցը Ֆրանսիայում Վերածննդյան ժամանակաշրջանի ամրոց է, որը համարվում է աշխարհի ամենագեղեցիկ ամրոցներից մեկը և ամենաճանաչելին, որը կառուցվել է 1500-ականներին՝ դառնալով ֆրանսիացի թագավորների նստավայրը:

7. Օսակա ամրոցը Ճապոնիայի ամենահայտնի կառույցներից է, որն ունի 5 հարկանի արտաքին տեսք և 8 հարկանի ինտերիեր: Այն կառուցվել է 16-րդ դարում:

8. Հոենվերֆեն ամրոցը Ավստրիայում կառուցվել է 11-րդ դարում: Այն շրջապատված է Բերհտեսգադենյան ալպերով ու լեռնաշղթայով:

9. Կիլկենի ամրոցը Իռլանդիայում կառուցվել է 1195-ին, այժմ ծառայում է որպես կոնֆերանս և ավարտական սրահ:

10. Պելեշ ամրոցը Ռումինիայում գտնվում է Կարպատյան լեռներում և կառուցվել է 1873-1914 թվականներին:

11. Մորիցբուրգ ամրոցը Գերմանիայում անվանվել է Սաքսոնիայի Մորից դուքսի անունով:

12. Կաստիլյո դե Կոկա ամրոցը Իսպանիայում կառուցվել է Կաուկա հնավայրում, որտեղ ծնվել է հռոմեացի Թեոդոս բարեպաշտ կայսրը:

13. Դիսնեյլենդի Քնած գեղեցկուհու ամրոցը գտնվում է Կալիֆորնիայում:

14. Կրոնբորգ ամրոցը Դանիայում կառուցվել է 1420-ականներին: Այն Հյուսիսային Եվրոպայի ամենակարևոր ամրություններից մեկն է, որը հավերժացել է Ուիլյամ Շեքսպիրի «Համլետում»` «Էլսինոր» անունով:

15. Էդինբուրգ ամրոցը Շոտլանդիայում կառուցվել է 12-րդ դարում` դառնալով Էդինբուրգի խորհրդանիշը:

16. Հայքլեր ամրոցը Բրիտանիայում կառուցվել է 19-րդ դարում:

17. Վերսալյան արքայական պալատը Ֆրանսիայում ունի 2300 սենյակ, 67 աստիճանահարթակ, 5210 կահույքի տարր:

18. Պրահա ամրոցը Չեխիայում գրանցվել է Գինեսի գրքում՝ որպես աշխարհի ամենամեծ հնագույն ամրոց, որը զբաղեցնում է 70 000 քառ. մետր տարածք:

19. Շիլյոն ամրոցը Շվեյցարիայում բաղկացած է 100 անհատական կառույցից, որոնք այսօր միաձուլվել են մեկ պալատում:

20. Եկատերինայի պալատը Ռուսաստանում կառուցվել է 1717-ին՝ Եկատերինա Առաջին կայսրուհու համար՝ որպես ամառային նստավայր: 1752-ին այն վերակառուցվել է Ռոկոկո ոճով:











