Նյույորքյան աճուրդում Էնդի Ուորհոլի 2 աշխատանքները վաճառվել են $151,5 միլիոնով

08:48 • 13.11.14

«Փոփ-արտի արքա» Էնդի Ուորհոլի «Եռակի Էլվիս» և «Քառակի Մարլոն» մոնումենտալ աշխատանքները նոյեմբերի 12-ին կայացած Christie’s աճուրդի տան երեկոյան աճուրդում վաճառվել են 151,5 միլիոն դոլարով, հաղորդում է ТАСС-ը:


Էլվիս Փրեսլիի դիմանկարը, որ Ուորհոլը ստեղծել է 1963 թվականին, վաճառվել է 81,9 միլիոն դոլարով: Ավելի քան երկու մետր բարձրությամբ կտավը, որն ստեղծվել է մետաքսի փորագրության ուորհոլյան հայտնի տեխնիկայով, պատկերում է «Բոցավառվող աստղը» ֆիլմի գովազդային պաստառից վերցրած պատկերը:


1966 թվականին ստեղծված Մարլոն Բրանդոյի դիմանկարը վաճառվել է 69,6 միլիոն դոլարով: Այնտեղ հայտնի ամերիկացի դերասանը պատկերված է «Վայրենին» ֆիլմի գլխավոր հերոս Ջոնի Ստրաբլերի կերպարով:


Christie’s-ն ակնկալում էր երկու աշխատանքների համար 130 միլիոն դոլար ստանալ:

 

Նյույորքյան աճուրդում Էնդի Ուորհոլի 2 աշխատանքները վաճառվել են $151,5 միլիոնով