Հոլիվուդյան աստղ Ջերարդ Բաթլերը նշում է ծննդյան 45-ամյակը (լուսանկարներ)
Շոտլանդացի կինոդերասան Ջերարդ Բաթլերը, ով հայտնի է հատկապես «Օպերայի ուրվականը», «300 սպարտացիները» ֆիլմերից, այսօր նշում է ծննդյան 45-ամյակը, գրում է РИА Новости-ն։
Ջերարդը մեծ ճանաչում է ձեռք բերել Զակ Սնայդերի «300 սպարտացիները» մարտաֆիլմում սպարտացիների արքա Լեոնիդի դերը կատարելուց հետո։
Բաթլերը Հոլիվուդի ամենաբարյացակամ դերասաններից է համարվում։
Դերասանի համար ճակատագրական է եղել 2004թ., երբ նկարահանվել է «Օպերայի ուրվականը» մյուզիքլում, որտեղ բոլոր վոկալային հատվածները կատարում է անձամբ Բաթլերը։
Անձնական կյանքում նա միայնակ է, սակայն սիրավեպերի մասին լուրերը հայտնվում են պարբերաբար։






























