Իտալացի արվեստագետը 2 օր հարդի մեջ ասեղ կփնտրի փարիզյան թանգարանում
BBC-ն հայտնում է արտասովոր փերֆորմանսի մասին, որը տեղի կունենա Փարիզի թանգարաններից մեկում:
Իտալացի արվեստագետ Սվեն Սախսալբերը երկու օր կանցկացնի Palais de Tokyo ժամանակակից արվեստի պատկերասրահում՝ փորձելով հարդի մեջ ասեղ գտնել:
Ասեղն այնտեղ թաքցրել է թանգարանի տնօրենը:
Նախկինում այս արվեստագետն արդեն աչքի է ընկել արտասովոր փերֆորմանսներով. նա մասնավորապես մեկ օր է անցկացրել կովի հետ՝ սենյակում փակված:










