Դերասանուհի Ջուդի Դենչը հոգնել է տարիքի մասին խոսակցություններից

15:50 • 13.11.14

Դերասանուհի Ջուդի Դենչը հարցազրույցներից մեկում խոստովանել է, որ հոգնել է խոսակցություններից այն մասին, որ ինքը չափազանց ծեր է կինեմատոգրաֆի համար, գրում է Газета-ն։

 

Հաջորդ ամիս Դենչը կնշի իր 80-ամյակը։ «Մի՛ ասեք ինձ, որ ես չափազնաց ծեր եմ՝ փորձի համար։ Ցանկանում եմ ինքս համոզվել մեկ անգամ, որ չեմ կարող խաղալ, այլ ոչ թե ենթադրություններ լսել այն մասին, որ ինձ մոտ չի ստացվի կամ որ ես չեմ կարող սովորել դերը։ Տվե՛ք ինձ հնարավորություն։ Տվե՛ք հնարավորություն մեզ բոլորիս»,-ասել է Դենչը։

 

Ավելի վաղ Դենչը խոստովանել էր, որ տեսողության խնդիրների պատճառով չի կարողանում կարդալ, սակայն չի պատրաստվում թողնել կինեմատոգրաֆը։
 

Դերասանուհի Ջուդի Դենչը հոգնել է տարիքի մասին խոսակցություններից