«Հայելի և գաղտնիքներ». ևս մեկ գիրք Իվ Սեն Լորանի մասին

13:28 • 13.11.14

2014-ը դարձավ Իվ Սեն Լորանի տարի. նկարահանվեց 2 կենսագրական ֆիլմ և նրան նվիրված մի քանի գիրք ու ալբոմ հրատարակվեց։ Եվս մեկ հրապարակում հայտնի դիզայների կյանքի մասին՝ «Իվ Սեն Լորանի ստուդիան. հայելի և գաղտնիքներ»։ Այն ներկայացնում է, թե ինչպես են ստեղծվել նորաձևության տան հավաքածուները, գրում է buro247.ru-ն։


Ֆրանսիացի նորաձևության պատմաբան Ժերոմին Սավինյոնը Yves Saint Laurent's Studio - Mirror and Secrets գրքում ամենայն մանրամասնությամբ պատմում է, թե ինչպես են ընթացել աշխատանքները ստուդիայում։ Գրքում ներկայացված է 40 նկար և լուսանկար, որոնք նախկինում երբեք չեն հրապարակվել։


Գիրքը թողարկվել է անգլերեն և ֆրանսերեն լեզուներով և կարժենա 18 եվրո։


 

«Հայելի և գաղտնիքներ». ևս մեկ գիրք Իվ Սեն Լորանի մասին