Հունաստանում քննարկվում է Հռոդոսի կոթողի վերականգնման հարցը

10:43 • 13.11.14

Հունաստանում 2015թ. գարնանը հատուկ գիտաժողովի ընթացքում կքննարկվի 31 մետր բարձրությամբ Հռոդոսի կոթողի վերականգնման հարցը, գրում է Корреспондент-ը։

 

Աշխարհի 7 հրաշալիքներից մեկի հնարավոր վերականգնումը կքննարկվի Հռոդոս կղզում, հայտնել է Հռոդոս քաղաքի քաղաքապետ Ֆոտիս Խադզիակոսը։

 

«Մենք միշտ մտածել ենք արձանի վերականգնման մասին, սակայն դրա նպատակահարմարությունը և մանրամասներն անհրաժեշտ է քննարկել գիտնականների հետ»,- նշել է քաղաքապետը։

 

Այս նախագծի իրականացմանը ցանկություն են հայտնել մասնակցել աշխարհի ամենահայտնի քանդակագործները և ճարտարապետները։
 

Հունաստանում քննարկվում է Հռոդոսի կոթողի վերականգնման հարցը