Վան Գոգի ծննդավայրում շողարձակող հեծանվային արահետ է ստեղծվել՝ ոգեշնչված «Աստղային գիշեր» կտավով (լուսանկարներ)
Հոլանդացի նկարիչ և դիզայներ Դաան Ռուսերգարդը գեղեցիկ ու ինովացիոն հեծանվային շողացող արահետ է ստեղծել, որը փայլուն խճաքարերի և լուսադիոդների շնորհիվ լուսավորվում է գիշերային ժամերին` նմանվելով Վինսենթ Վան Գոգի «Աստղային գիշեր» կտավին:
Ինչպես ներկայացնում է Boredpanda.com-ը` մեկ կմ երկարությամբ հեծանվային արահետը ստեղծվել է մթության մեջ լուսավառվող տեխնիկայի և արևային մարտկոցներով աշխատող լուսադիոդների կիրառմամբ: Այն գտնվում է Հոլանդիայի Բրաբանտ կոմսությունում, որտեղ ծնվել ու մեծացել է Վան Գոգը: Լուսավոր խճաքարերը կօգնեն հեծանվորդներին՝ չշեղվել ճանապարհից մթության մեջ երթևեկելիս:


















